ԿԲ խորդուրդը անփոփոխ թողեց ռեպո տոկասադրույքը

04.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 4-ի նիստում անփոփոխ թողեց ռեպո տոկոսադրույքը` սահմանելով այն 4%:

Խորհուրդը գնահատում է, որ առաջիկա տարվա ընթացքում կպահպանվեն տնտեսական աճի բարձր տեմպերը: Թեև գնաճի վրա ազդեցության առումով դեռևս մտահոգիչ է համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկանխատեսելի աճը, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ էապես մեղմվել են 2006 թ. գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցման տարեսկզբից ձևավորված սպասումները և իրատեսական է համարում 2006 թ. վերջին մինչև 3% գնաճի ցուցանիշի ապահովումը:

Միաժամանակ, ԿԲ խորհուրդը կարևորում է այն հանգամանքը, որ մինչև տարեվերջ, հատկապես տարվա վերջին ամիսներին, սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը գնաճի վրա ունենալու են բարձրացման ուղղությամբ լագային ազդեցություն, ինչը կդրսևորվի արդեն 2007-ի առաջին կեսին: Վերջինս, զուգակցվելով ցորենի միջազգային գների սպասվող աճի հետ, կհանգեցնի գնաճային զգալի ճնշումների:

ԿԲ խորհուրդը հայտարարում է, որ վերոնշյալ գործոնները գնաճի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշի գերազանցման էական ռիսկեր են 2007 թ. առաջին երկու եռամսյակների համար: Այդ պատճառով, տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման և նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների ճշգրտման իրականացում::

Դիտում՝ 7216
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW