Հարվարդի ուսանողները պրակտիկա են անցնում ԿԲ Դիլիջանի կենտրոնում

15.07.2014 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ Հարվարդի համալսարանի համագործակցության շրջանակում ԿԲ-ն հյուրընկալել է համալսարանի երեք ուսանողների` Ջորդան Բրայանթին, Խուան Ապարիսիոյին եւ Դենիել Ջիբսին, որոնք աշխատանքային պրակտիկա են անցնում Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ լրատվական ծառայությունը, ուսանողները Հայաստան են ժամանել հունիս ամսին, հանդիպումներ ու քննարկումներ ունեցել հայաստանյան եւ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Երկամսյա ամառային պրակտիկայի ընթացքում  ուսանողները կիրականացնեն հետազոտություններ ՀՀ տնտեսության` ուշադրության արժանի մի շարք երեւույթների վերաբերյալ, ինչպիսիք են` «Հարկային հարմոնիզացիայի հնարավոր ազդեցությունները ֆինանսական ծառայությունների հատվածի վրա», «Տնտեսական ինտեգրման ազդեցությունը երկկողմանի օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի վրա» եւ «Տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ մոտեցումների դետերմինանտները»:  

Ուսանողների պրակտիկան կանցկացվի իրավաբանական  եւ տնտեսական հետազոտությունների վարչություններում:

Դիտում՝ 4766

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW