Հաջորդ շաբաթ «Նաիրիտ»-ի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձը

10.07.2014 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եկող շաբաթվա ընթացքում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետն ասել է, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
 
Հովիկ Աբրահամյանը խոստացել է կրկին ընդունել գործարանի աշխատակիցներին եւ նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Այսօր առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ցույց էին կազմակերպել կառավարության շենքի առջեւ:

Դիտում՝ 2330

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW