ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների նոր ռազմավարության մշակում, ՀՀ-ում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացում եւ այլն:ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հիշեցրել է, որ 2013 թվականին հրապարակած Գլոբալ մրցունակության ինդեքսով Հայաստանը բարելավել է իր դիրքը 4 կետով՝ 150 երկրների ցանկում զբաղեցնելով 79-րդ տեղը: Tweet Դիտում՝ 1353