Վարչապետը ծանոթացել է ոսկերչական ԱՏԳ կազմակերպման գործընթացին

08.07.2014 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ՝ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ԱՏԳ կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երեւանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ $14 մլն-ին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական եւ օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու եւ կանաչապատելու ուղղությամբ:

Ինչպես հայտնել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ:

Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա եւ այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների եւ զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երեւան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը եւ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկերչական ազատ տնտեսական գոտուն նվիրված Banks.am-ի անդրադարձը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 1901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW