ՎԶԵԲ-ը կհաստատի նոր ռազմավարություն Հայաստանի համար

04.07.2014 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) առաջիկայում կհաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասել ՎԶԵԲ-ի Արեւելյան եւ Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետեւողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը:  

Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Եվրոպական բանկն առաջիկայում եւս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկ բնագավառների զարգացմանը:

Նա ասել է, որ արդեն հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին:  

Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաեւ, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման եւ շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:

Դիտում՝ 3702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW