Անելիք Բանկը միանում է AVERS համակարգին

04.07.2014 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հուլիսի 7-ից Անելիք Բանկը կմիանա AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Բանկի հաճախորդները կարող են առանց հաշվի բացման հաշված րոպեների ընթացքում ուղարկել եւ ստանալ դրամական միջոցներ մոտ 30 երկրներ,  ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ` ՌԴ ռուբլով եւ եվրոյով` սկսած 1% միջնորդավճարից:

«AVERS համակարգը բավական հարմար է թե սակագնային սանդղակի առումով, թե փոխանցումների աշխարհագրական ընդգրկմամբ: Անելիք Բանկը, միանալով այս համակարգին,  շարունակում է ընդլայնել գործընկեր դրամական փոխանցումների համակարգերի ցանկը: Հիշեցնեմ, որ բանկն այս տարվա մայիսի 30-ին Կիեւում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ եւ մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի  ժամանակ արժանացել է AVERS համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատին,  ինչն Անելիք  Բանկի եւ AVERS համակարգի միջեւ փոխվստահության լավ ապացույց է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
 
Բանկի բոլոր մասնաճյուղերում հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել նաեւ MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS  եւ Tandem դրամական փոխանցումների համակարգերով:

Դիտում՝ 2206

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW