“Տարածաշրջանում բանկային մանրածախ բիզնեսի զարգացում” միջազգային երրորդ բանկային կոնֆերանսը բացվեց հունիսի 29-ին Թբիլիսիում: Կոնֆերանսի կազմակերպիչն է “Վրաստանի ազգային բանկը”:

29.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Թբիլիսիում բացվեց “Տարածաշրջանում բանկային մանրածախ բիզնեսի զարգացում” միջազգային բանկային կոնֆերանսը

Ինչպես Black Sea Press գործակալությանը հայտնեցին բանկում, կոնֆերանսի նպատակն է մերձեցնել տարածաշրջանի երկրների բանկային համակարգերը, ինչպես նաեւ քննարկել արագ դրամական փոխանցումների եւ պլաստիկ քարտերի ծառայությունների զարգացման հեռանկարները:

Կոնֆերանսին մասնկացում են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Լատվիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանկերի ներկայացուցիչները:

Կոնֆերանսին մասնակցում են նաեւ միջազգային արագ դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերի ներկայացուչիզները` Անելիք, MoneyGram, Telegiros, Contact, Migom, VMT, Interexpress, Unistream, Express Money, Travelex Money Transfer, Էքսպրես, Caucasus Express, Արագ Փոստ, PrivatMoney, ՍՏԲ-Էքսպրես:

Կոնֆերանսին ներկա են ժամանակակից բանկային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները` Wincor Nixdorf, NCR, Compassplus, ROZAN, Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնը:

Կոնֆերանսի շրջանակներում VISA International-ն առաջին անգամ ԱՊՀ-ում անց կացրեց VISA “Avenue 2010” քարտերով նորագույն վճարման տեխնոլոգիաների շնորհանդեսը:

Դիտում՝ 8277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW