Նպաստը կավելանա 1000 դրամով՝ էլ.էներգիայի թանկացումը «մեղմելու» համար

03.07.2014 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ դրամական օժանդակություն կտրամադրվի շուրջ 105 հազար անապահով ընտանիքների:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29 350 դրամից դառնալով 30 350 դրամ:

Նախարարը հավելել է, որ պետությունն օժանդակում է անապահով ընտանիքներին` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ):

Այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող թանկացումը կկազմի 3,85 դրամ, յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ:

«Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Դիտում՝ 1729

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW