Կենսաթոշակը հունվարից կբարձրանա 15%-ով

03.07.2014 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015-ի հունվարից 15%-ով կբարձրանա կենսաթոշակը, իսկ հունիսին նախատեսվում է նաեւ աշխատավարձերի բարձրացում:

Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով  2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ծրագրի համաձայն, 2015-ի հունիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման համար պետությունը կտրամադրվի 40,7 մլրդ դրամ:  2016-ին պետական բյուջեից նույն նպատակով կտրամադրվի 28,9 մլրդ դրամ, իսկ 2017-ին` 40,5 մլրդ դրամ:

«2015-ի հունվարի 1-ից 15%-ով բարձրացող կենսաթոշակների համար պետությունը կտրամադրի շուրջ 33,8 մլրդ դրամ», - ասել է Գագիկ Խաչատրյանը:

Նա պարզաբանել է, որ կենսաթոշակների բարձրացումը նախատեսված է հունվարի 1-ից, բացառությամբ` սպայական անձնակազմի թոշակների, որի բարձրացումը կլինի հունիսի 1-ից: 2016-ին  կենսաթոշակների բարձրացման համար պետությունը կտրամադրի 35 մլրդ, 2017-ին` 40,9 մլրդ դրամ:

Դիտում՝ 1853

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW