ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը 2014թ. առաջին ամիսների ընթացքում կանխել է խարդախության ավելի քան 30 փորձ՝ մոտ 19 մլն դրամ ընդհանուր գումարի:Տվյալ պահին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ներկայացված դիմումներով ներքին գործերի մարմինները հարուցել են քրեական գործեր անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խարդախության 3 դեպքով: Այսօրվա դրությամբ տվյալ գործերով իրականացվում է հետաքննություն: Եվս երկու գործով առաջին ատյանի դատարանները արդեն կայացրել են դատավճիռ: Առաջին դեպքում Հայաստանի 3 քաղաքացիներ ճանաչվել են մեղավոր մի խումբ անձանց կողմից խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձ կատարելու համար: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՃՏՊ-ի քննության ընթացքում պարզվել է, որ տեղի է ունեցել վարորդի փոխարինում: Դրա արդյունքում հանցագործները փորձել են ընկերությունից ստանալ 592 000 ՀՀ դրամ գումարի հատուցում: Դատավճռով մեղավորներից յուրաքանչյուրը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 600-պատիկից մինչեւ 700-պատիկի չափով: Երկրորդ դեպքում Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչներին առաջադրվել է նախնական համաձայնությամբ խոշոր չափերի խարդախություն կատարելու փորձով մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մխիթար Գ.-ն եւ Արմեն Ա.-ն նախկինում տեղի ունեցած ՃՏՊ-ն փորձում էին ներկայացնել որպես նոր դեպք եւ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից ստանալ 990 000 դրամ որպես հատուցում: Սույն գործով դատարանը կայացրել է դատավճիռ եւ յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-պատիկին հավասար տուգանք:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության տվյլաների համաձայն՝ խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից եւ հին պատահարով հատուցում ստանալու փորձերից, արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայության հաղորդմամբ, ընթացիկ տարվա մեջ կտրուկ կրճատվել է մեղավոր կողմի փոխարինման դեպքերի քանակը, երբ ապահովագրական ընկերությունում որպես տուժող կողմ հանդես էր գալիս ավելի մեծ վնասներ կրած մեքենայի սեփականատերը, ինչի արդյունքում ապահովագրական ընկերությունը վճարում էր ավելի խոշոր գումարների հատուցումներ: Դրան են նպաստել 2014 թվականին Բոնուս-Մալուս համակարգի բոլոր կոմպոնենտների ուժի մեջ մտնելը, ու քանի որ պատահարում մեղավոր կողմ ճանաչվելն արդեն ազդում է տվյալ վարորդի ապահովագրական պատմության վրա եւ հանգեցնում է ԱՊՊԱ պայմանագրի թանկացմանը, վարորդները հրաժարվում են իրենց վրա վերցնել ուրիշի մեղքը: Tweet Դիտում՝ 4939