Արարատբանկը 2013-ին $ 34.4 մլն վարկային միջոցներ է ներգրավել, որոնք ուղղվել են արտադրության, առեւտրի, ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:Այս մասին այսօր ասել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` նշելով, որ նշված ժամանակահատվածում փորձել են հաճախորդների համար ավելի մատչելի դարձնել վարկային միջոցները:Անդրադառնալով Եվրասիական միությանն անդամակցելուց դեպքում միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերություններին` Աշոտ Օսիպյանը նշել է.«Ներկայումս աշխատում ենք միջազգային 12 գործընկերների հետ, որոնք կշարունակեն մեզ համար մնալ գործընկեր: Նրանք հաշվի են առնում բանկի վարկունակությունը, երկրում տիրող իրավիճակը: Բոլոր միջազգային կառույցները հաճույքով են աշխատում մեզ հետ` բարձր գնահատելով մեր երկրի ռեյտինգն ու տնտեսական զարգացումը»:Նա նշել է, որ բանկն այս տարի նախատեսում է ներգրավել $ 27 մլն վարկային միջոցներ: Tweet Դիտում՝ 1854