ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է համագործակցությունը «Անելիք» համակարգի հետ

26.06.2014 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է ուղղակի համագործակցության համաձայնագիր «Անելիք ՌՈՒ առեւտրային բանկ» ԲԲԸ-ի հետ եւ այսուհետ «Անելիք» համակարգով դրամական փոխանցումներն իրականացնելու է առցանց:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ուղարկել կամ ստանալ դրամական միջոցներ «Անելիք» համակարգով ավելի քան 100 երկրներից: Այսուհետ դրամական փոխանցումներն իրականցնվելու են հաշված րոպեների ընթացքում՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով:

«Անելիք» արագ դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ցածր սակագներով` սկսած 0.5%:

Բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին իրական ժամանակի ռեժիմում:

Դիտում՝ 4699

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW