ՀԴՄ կտրոնում կներառվի գնման ողջ ապրանքացանկը

26.06.2014 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսուհետ ՀԴՄ կտրոններում գումարից բացի կներկայացվի տեղեկություն առեւտրի կետերում կատարված գնումների ողջ ապրանքացանկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունված իր որոշման մեջ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների վերաբերյալ այս նորմը նոյեմբերի 1-ից պարտադիր է դառնում 500 մլն դրամ շրջանառությունը գերազանցող ընկերությունների համար:

Փոխնախարարը հավելել է, որ 2015թ. ապրիլից այն կգործի 58 մլն դրամ շրջանառությունը գերազանցող ընկերությունների, իսկ 2016թ. հունվարի 1-ից՝ ՓՄՁ-ների համար:

Արմեն Ալավերդյանը հիշեցրել է, որ խոշոր առեւտրի կետերն արդեն վաղուց հաճախորդներին տրամադրում են առանձին թերթիկ, որի վրա ներկայացված է գնումների ապրանքացանկը: 

Հավելենք, որ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Մի շարք ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն, մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները պետք է ազատվեին նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտականությունից:

Ֆինանսների փոխնախարարը հավելել է, որ կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ներին ավելի մատչելի պայմաններով ՀԴՄ-ներ տրամադրելու հարցը:


Դիտում՝ 8829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW