Ավագանին որոշեց, որ «կարմիր գծերի» ներքո կարելի է անվճար կայանել 15 րոպե

24.06.2014 | 18:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի ավագանին այսօր միաձայն հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված որոշման նախագծին, համաձայն որի վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե:

Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձիք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են  ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:

Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

Դիտում՝ 2117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW