Բիզնես-վարկառուները հնարավորություն են ստացել տեղափոխել իրենց վարկերը Ինեկոբանկ
24.06.2014 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը բիզնես-վարկառուները, տեղափոխելով իրենց վարկերը Ինեկոբանկ, կարող են թեթեւացնել իրենց վարկային բեռը՝ կրճատելով ամսական վճարումների չափը եւ ստանալով վարկավորման արդիական պայմաններ:
Մինչեւ հուլիսի 31-ը դիմելու դեպքում հաճախորդները կստանան տոկոսային արձակուրդ՝ հուլիս կամ օգոստոս ամսվա համար հաճախորդը կվճարի 0%, այսինքն` վարկը կլինի անվճար, իսկ ամառվա ամիսների վճարումները կհետաձգվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Ինեկոբանկը տեղեկացրել է, որ հոգում է վարկի տեղափոխման (գրավի ձեւակերպման հետ կապված) բոլոր ծախսերը:
«Հաճախորդների պահանջարկի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պայմանավորված շուկայում իրավիճակի փոփոխությամբ` մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի հաճախորդներն ունեցել են վաճառքի ծավալի անկում, ինչի արդյունքում վարկային բեռը ծանրացել է, ուստի առաջացել է ամսական վճարումների չափի նվազեցման անհրաժեշտություն: Հետեւաբար, մենք ստեղծեցինք հին վարկերը նոր պայմաններով վերաֆինանսավորելու հնարավորություն: Հաշվի առնելով հուլիս եւ օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության սեզոնային անկումը՝ մի քայլ էլ առաջ գնացինք` հաճախորդներին ազատելով մեկ ամսվա տոկոսավճարից եւ տալով հնարավորություն մարումներն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ շրջանառության ծավալները կաճեն», - մեկնաբանել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: