Զարգացման Բանկը շարունակում է ուսանողների հետ ավանդական հանդիպումները

20.06.2014 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկում նախօրեին կայացել է արդեն ավանդույթ դարձած մասնագիտական կողմնորոշման էքսկուրսիա՝ «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության, ինֆորմատիկայի պետական համալսարանի» Երեւանյան մասնաճյուղի ուսանողների համար:

Ինչպես հայտնել են բանկում, ապագա մասնագետները բանկի Վարչության անդամ, գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանի կողմից ստացան բանկային գործունեության մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթացան բանկի պատմությանը, գործունեությանը, կառուցվածքին եւ ծառայություններին:

«Մասնագիտական կողմնորոշման էքսկուրսիաները խթան են հանդիսանում ուսանողների համար հասկանալու, թե ինչպիսի մասնագիտական հմտություններ է անհրաժեշտ ունենալ հետագայում բանկում աշխատելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1818

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW