Արմսվիսբանկը հանդես է եկել ներդրումային նոր առաջարկով

19.06.2014 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկը մշակել է նոր ներդրումային գործիք՝ «Հուսալի եւ եկամտաբեր  ներդրումներ», որը հնարավորություն է տալիս  խնայողությունների միջոցով ձեռք բերել պետական արժեկտրոնային պարտատոմսեր:

Ինչպես հայտնել են բանկում, նոր առաջարկը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն կայուն պարբերական եկամուտներ եւ ցանկանում են կատարել խնայողություններ։  

Ներդրումային գործիքը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին պետական պարտատոմսերում ներդրումներ կատարել՝ սկսած 10 000 դրամից: Հաճախորդները կարող են ընտրել ամսական պարբերական վճարումների գումարի չափը, ինչպես նաեւ պայմանագրի գործողության ժամկետը:

Միեւնույն ժամանակ, հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել պայմանագրից՝ չկորցնելով պարտատոմսերից ստացված եւ կուտակված տոկոսագումարները: Ի տարբերություն ավանդների, պետական արժեկտրոնային պարտատոմսերից ստացված եկամուտներից որեւէ հարկ չի գանձվում։

«Ներդրումային այս առաջարկը ոչ միայն արդյունավետ  է, այլեւ շահավետ, քանի որ արժեկտրոնային պարտատոմսերից ստացվող եկամուտները կուտակվում եւ վերաներդրվում են», - նշել են Արմսվիսբանկի Բիզնեսի զարգացման դեպարտամենտում:

Դիտում՝ 1733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW