ՀՀ-ն ու Վրաստանը ձեռքբերումներ ունեն առեւտրատնտեսական համագործակցությունում

19.06.2014 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թբիլիսի իր պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին եւ, հատկապես, այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ավարտին ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Դիտում՝ 1791

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW