Անելիք Բանկը ներդրել է նոր` «Ամառային» ավանդատեսակ

17.06.2014 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ներդրել է նոր` «Ամառային» ավանդատեսակ, որը հնարավորություն է ընձեռում 9 ամսով ՀՀ դրամով ներդնելու դեպքում ստանալ տարեկան 14,3% կայուն եկամուտ:

«Ամառային» ավանդատեսակից օգտվողներին բանկը հնարավորություն է տալիս ավելացնել ավանդի չափը ցանկացած պահի եւ ցանկացած գումարով: Ավանդի ներդրման նվազագույն գումարը դրամով կազմում է  500 հազար դրամ, իսկ տարադրամով` 1000 ԱՄՆ դոլար կամ 1000 եվրո:  

««Ամառային» ավանդատեսակի առավելությունը նաեւ այն է, որ ավանդատուներն անգամ 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում ստանալու են բավական բարձր տոկոսադրույքով կայուն եկամուտ` ՀՀ դրամով` տարեկան 14%, ԱՄՆ դոլարով` 8% եւ եվրոյով` 6%:  Ի դեպ, եվրոյով 2 եւ ավելի տարի ներդնելու դեպքում ավանդատուները կստանան տարեկան  8% կայուն եկամուտ: Ցանկանում եմ նշել նաեւ, որ «Ամառային» ավանդատեսակի բոլոր ավանդատուների համար կազմակերպվելու է ճամփորդական ուղեգրերի խաղարկություն, որի պայմանների մասին առավել մանրամասն կտեղեկացնենք հետագայում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Դիտում՝ 1800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW