Վարչապետը շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների քննարկումները

17.06.2014 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները:

Հունիսի 16-ին վարչապետի մոտ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումներին մասնակցել են Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները եւ դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:

Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու  կարեւորությունը եւ պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս շարունակել քննարկումները, հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 1528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW