Պարտադիրության սկզբունքը կկիրառվի միայն պետական աշխատողների համար

16.06.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Banks.am-ին հայտնի են դարձել որոշ տեղեկություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:

Հիշեցնենք, որ դրանք քննարկվել են հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Ըստ տեղեկացված աղբյուրի, նախատեսվում է պարտադիրության սկզբունքը կիրառել միայն պետական աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կբարձրանան հուլիսի 1-ից: Նախկին պարտադիր կուտակային վճարի փոխարեն կարող է սահմանվել սոցիալական վճար, որը հնարավոր է՝ դառնա նաեւ սոցիալական փաթեթի մաս:

Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա հնարավոր է՝ սահմանվեն կամավորության սկզբունքով լուծումեր՝ շահագրգռող մեխանիզմների կիրառությամբ:

Դիտում՝ 6272

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW