ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է ժամանակակից հյուրատան կառուցումը Երեւանի կենտրոնում: Այն ներառելու է բնակարաններ, գրասենյակային, առեւտրային տարածքներ, ռեստորանային համալիր, ֆիթնես-կենտրոն:Ֆինանսավորման գումարը կազմում է 8 մլրդ դրամ: Կառուցապատումն իրականացնում է «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը, եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2016թ.-ին: «Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ հիմնվել է 2007թ. Դալմա Պլազա նախագծի իրականացման նպատակով: 2013թ.-ին ընկերությունը ձեռք է բերվել «Լոգիկոն» ընկերությունների խմբի կողմից:«Հյուրատների (ապարտ-հյուրանոց) գաղափարը բավականին լայն տարածում ունի աշխարհի խոշոր քաղաքներում: Նմանատիպ հյուրանոցային ծառայությունները Հայաստանում սկսել են զարգանալ համեմատաբար վերջերս», - նշված է հաղորդագրության մեջ:«ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվող նոր հյուրատան կառուցումը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր դրա կառուցման եւ շահագործման ընթացքում: Քանի որ սա հյուրանոցային ծառայությունների նոր տեսակ է Հայաստանում, կցանկանայի, որպեսզի համալիրը բարձր նշաձող սահմանի Երեւանում այս ուղղության զարգացման համար: Վստահ եմ, որ համալիրը կգոհացնի քաղաքի հյուրերին», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 5054