Վերացվել է Թամարայի մի քանի ապրանքատեսակների վրա դրված արգելանքը

12.06.2014 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հունիսի 11-ի որոշմամբ, վերացվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրության վրա դրված արգելանքը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, որոշումը կայացվել է հաշվի առնելով, որ ընկերության կողմից կատարվել են որոշմամբ տրված առաջադրանքները` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Ծառայության փոխանցմամբ, նախքան վերոնշյալ որոշումը, Թամարա ընկերությունը արտադրության արգելք ունեցող նմուշներն ու դրանց համապատասխան խմբաքանակը ոչնչացրել է:  

 

Դիտում՝ 4427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW