I-ին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 2.2%-ով

11.06.2014 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «ԿԲ Բանբեր»  հաշվետվության համաձայն, 2014-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 2.2%-ով (12-ամսյա աճը կազմել է 14.9%) եւ կազմել 466 մլրդ դրամ:

Ընդհանուր կապիտալի աճն ապահովվել է 7.7 մլրդ դրամ զուտ շահույթի եւ մեկ բանկի կողմից կանոնանդրական կապիտալի 7 մլրդ դրամով համալրման հաշվին: Նշված ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի եւ ընդհանուր ակտիվների հարաբերակցությունն աճել է 0.4%-ային կետով` եռամսյակի ավարտին կազմելով 15.9%, իսկ առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.3%-ային կետով` կազմելով 16.4%:

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն առաջին եռամսյակում նվազել են 1.1%-ով` կազմելով 2 տրլն 460.1 մլրդ դրամ: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել բանկերի` ներառյալ ԿԲ նկատառմամբ պարտավորությունների 12.4% կրճատմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց ցպահանջ եւ ժամկետային ավանդներն ավելացել են 1.7%-ով` կազմելով 619.4 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ եւ ժամկետային ավանդները` 2.9%-ով` կազմելով 938.9 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` եռամսյակի ընթացքում 0,9%-ով նվազել են դրամային ավանդները, իսկ արտարժույթային ավանդներն ավելացել 3.8%-ով, ինչի արդյունքում ընդհանուր ավանդներում 1%-ով ավելացել է արտարժույթային ավանդների տեսակարար կշիռը` եռամսյակի ավարտին կազմելով 71.9%:

Հաշվետվության համաձայն, ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում հիմնականում ավելացել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների կշիռը, նվազել բանկերի` ներառյալ ԿԲ-ի նկատմամբ պարտավորությունների կշիռը:

2014-ի առաջին եռամսյակում 0.6%-ով նվազել են բանկային համակարգի ընդհանուր ակտիվները` եռամսյակի վերջին կազմելով 2 տրլն 926.2 մլրդ դրամ, ընդ որում` ակտիվների աճ արձանագրվել է 15, իսկ նվազում` 7 բանկում:

Դիտում՝ 2780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW