Պրոմեթեյ Բանկը կրկին կազմակերպում է ուսանողների վերապատրաստման ծրագիր

09.06.2014 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հուլիսի 1-ից Պրոմեթեյ Բանկում կմեկնարկի «Պրոմեթեյ Պրոգրես 2» ուսանողների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կտեւի մինչեւ ս.թ. օգոստոսի 30-ը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է Պրոմեթեյ Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Տաթեւիկ Ջանոյանը, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին՝  ծանոթանալու ՀՀ բանկային համակարգին, Պրոմեթեյ Բանկի կորպորատիվ արժեքներին ու երկարամյա պատմությանը եւ նախապատրաստվելու աշխատանքի անցնել բանկային համակարգում:

«Պրոմեթեյ Պրոգրես 2» ծրագրին  կարող են դիմել ՀՊՏՀ-ի եւ ԵՊՀ-ի տնտեսագիտության  ֆակուլտետի  բակալավրի կամ մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող 2014թ. շրջանավարտները:  Ընտրության առաջին փուլում դիմորդներից կընտրվեն ուսման ընթացքում բարձր միջին գնահատական ունեցող ուսանողները կամ շրջանավարտները, եւ հաջորդ փուլում դիմորդները բանկում կանցնեն մաթեմատիկական, տրամաբանական, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում գիտելիքները ստուգող թեստավորում:  Արդյունքում դիմորդներից կընտրվեն 10-ը, որոնք կմասնակցեն «Պրոմեթեյ Պրոգրես 2» ծրագրին:

Պրակտիկայի ընթացքում ծրագրի ղեկավարների տրված գնահատականներով, ավարտական թեստավորման արդյունքներով բարձր միավորներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ընդգրկվել բանկի կադրային ռեզերվում եւ բանկում թափուր աշխատատեղեր լինելու դեպքում հնարավորություն ստանալ աշխատանքի անցնելու: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ:

Տաթեւիկ Ջանոյանի խոսքերով, «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագիրը բխում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որի անբաժանելի մասն է՝ երիտասարդ սերնդի կրթական, գիտական եւ մշակութային ձեռքբերումների սատարումն ու խրախուսումը:

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հունիսի 20-ը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ մասնակիցներին ներկայացվող պահանջներն ու այլ մանրամասները  բերված են այստեղ:

Դիտում՝ 2367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW