Վարչապետն ընդունել է «Հին Էրիվան»-ի սեփականատիրոջը

09.06.2014 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:

«Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները եւ դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի ծառայությունը եւս հաղորդագրություն է տարածել հանդիպման մասին, որում, մասնավորապես, ասված է.

«Հանդիպումը հույս է ներշնչել, որ վարչապետը մտադրված է զերծ պահել գործարարներին կամայական ուժային միջամտություններից»:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ դատական վեճ է գնում «Հին Էրիվան»-ի եւ Յունիբանկի միջեւ:

Դիտում՝ 5681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW