Բացվել է «Ոսկեգործություն 2014» ցուցահանդեսը

06.06.2014 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:

Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

Վարչապետն ասել է, որ կառավարությունն աջակցելու է ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաեւ արտահանման ծավալների աճին:

Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում արտասահմանյան:

Դիտում՝ 1554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW