ԲՏԱ Բանկ-ն արձագանքել է կապիտալի լրացման մասին լուրին

06.06.2014 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ ղեկավարությունն այսօր արձագանքել է հունիսի 5-ին Banks.am կայքում հրապարակված Սամվել Ճզմաչյան. «ԲՏԱ Բանկի եւ մի քանի այլ բանկերի կապիտալը կլրացվի» լուրին:

Ներկայացնում ենք ստացված պարզաբանումն ամբողջությամբ.
 
«05.06.2014թ. ժամը 16:52 http://www.banks.am կայքում հրապարակված «Սամվել Ճզմաչյան. «ԲՏԱ Բանկի եւ մի քանի այլ բանկերի կապիտալը կլրացվի»» հոդվածի կապակցությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ ղեկավարությունը պարզաբանում է հետևյալը.

2014թ. փետրվարի 6-ին տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ «Կազկոմմերցբանկ» ԲԸ /ԿԿԲ/ և գործարար Կ.Ռակիշևը «Սամրուկ-Կազին» Ազգային բարեկեցության հիմնադրամ /ԱԲՀ/» բաժնետիրական ընկերությունից ձեռք են բերում «ԲՏԱ Բանկ» ԲԸ /Ղազախստան/ 46.5% բաժնետոմս յուրաքանչյուրը:

21.05.2014թ. Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի կայքում տեղակայված տեղեկատվության մեջ (http://ru.kkb.kz/page/News?no=1402976) նշվում է. «Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի Վարչության կողմից 2014թ. մայիսի 6-ին կայացվել է թիվ 73 որոշումը «ԲՏԱ Բանկ» ԲԸ բանկային հոլդինգի կարգավիճակի ձեռքբերման համար ««Կազկոմմերցբանկ» բաժնետիրական ընկերությանը համաձայնություն տալու մասին»»:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ Կանոնադրության համաձայն, Բանկի կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստը կկայանա 12.06.2014թ.: Օրակարգին կարող եք ծանոթանալ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում`http://www.bta.am/ru/shareholders:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ 06.06.2014թ. դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ գրանցված բաժնետերերի ցուցակում փոփոխություններ չկան»:

Դիտում՝ 8454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW