Հայբիզնեսբանկում մեկնարկել է «Երեխաների միամսյակ»
05.06.2014 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Հայբիզնեսբանկը ս.թ. հունիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը հայտարարել է «Երեխաների միամսյակ», որի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
- բարեգործական ծրագրեր, որտեղ գլխավոր դերերում կլինեն երեխաները,
- ակցիա «Մանկիկ» ժամկետային ավանդի գծով,
- բաց դռների օր բանկի աշխատակիցների եւ «Մանկիկ» ժամկետային ավանդ ներդրած հաճախորդների երեխաների համար:
Բարեգործական նախաձեռնությունների մեկնարկը տրվել է ս.թ. հունիսի 2-ին, երբ Հայբիզնեսբանկի ֆինանսական աջակցությամբ «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ անդամները կազմակերպեցին մոտ 90 երեխաների այցը Grand Candy-ի Պոնչիկանոց: Միջոցառումից հետո երեխաները, որպես երախտիք, բանկին նվիրել են ձեռագործ աշխատանք՝ խորհրդանշական նուռը: Ընդ որում՝ դա մեկն է այն բազմաթիվ հուշանվերներից, որոնք պատրաստվել են երեխաների կողմից եւ շուտով ներկայացվելու են «Մանկության աշխարհ» էքսպո 2014-ի ցուցահանդես-վաճառքին:
Բաց դռների օրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, ովքեր հնարավորություն կունենան մատչելի մեկնաբանությամբ ստանալ տեղեկատվություն բանկային գործունեության եւ բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: