Մարտին Սարգսյանը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

03.06.2014 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Մարտին Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Մարտին Սարգսյանը ծնվել է 1958թ. մարտի 3-ին Երեւանում: 1979թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2003թ.` Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանը:

1979-1982թթ.  աշխատել է մանկավարժ Ապարանի դպրոցներում: 1984-1990թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երեւանի քաղաքապետարանի եւ Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում: 1991-1995թթ. եղել է Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր: 1993-1998թթ.` ՀՀ թեթեւ արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ: 1998-2001թթ., 2001-2004թթ. եւ 2004-2007թթ.` Շենգավիթ համայնքի ղեկավար: 1999թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը: 1999-2001թթ. եղել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչը: 2002թ. հիմնադիր ժողովում ընտրվել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2005 եւ 2006 թվականներին` վերընտրվել: 2003-2004թթ. եղել է ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առեւտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սեւծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ:  

1998-1999թթ. եւ 2007 թ-ից մինչ նշանակումը՝ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է:  

Հիշեցնենք, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Դիտում՝ 2342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW