Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է «ինտեգրման անցումային օժանդակ եղանակներ»

03.06.2014 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ադրբեջանը չի դիտարկում տարբեր միությունների անդամակցելու հնարավորությունները` լինի դա Եվրասիական տնտեսական միությունը, թե Եվրոպական միությունը, քանի որ այդ ծրագրերն ունեն ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլեւ քաղաքական մղումներ»:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաեւը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:

Նա նշել է, որ Ադրբեջանը առեւտրի ռեժիմի հետ կապված խնդիրներ չունի Ռուսաստանի հետ` շեշտելով, որ այդ «ռեժիմը շատ հարմարավետ է»: Մուստաֆաեւի խոսքերով, ՌԴ-ն հանդիսանում է Ադրբեջան ապրանքների թիվ մեկ ներկրողը. նրան բաժին է ընկնում ներկրման ընդհանուր ծավալի շուրջ 14%-ը:  

Ալեքսեյ Ուլյուկաեւը, իր հերթին, խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու տնտեսական առավելությունների մասին, նշել է, որ դա բարենպաստ ազդեցություն կունենա ծառայությունների ոլորտի զարգացման վրա, կնպաստի մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժին, ներդրումների ավելացմանը, խոշոր ներդրումային ծրագրերի ստեղծմանը` հատկապես գյուղատնտեսության ոլորտում:  

«Այսինքն, հնարավորությունները շատ մեծ են»,- ընդգծել է նա:

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը հավելել է, որ եթե ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը շահագրգռված չէ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ապա «հնարավոր են նաեւ ինտեգրման անցումային օժանդակ եղանակներ»:

Դիտում՝ 3214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW