ՄՄ-ին անդամակցությունը նոր տնտեսական հնարավորություններ է ընձեռում ԼՂՀ-ին

03.06.2014 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մաքսային միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար, այսօր ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, հնարավորություններ են ստեղծվում տնտեսական ակտիվության եւ նոր ներդրումների ներգրավման տեսակետից:

«Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասնական տնտեսական տարածք են, որտեղ բացակայում է մաքսային սահմանը»,- ասել է նա:

Գագիկ Մինասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը, չդառնալով ՄՄ անդամ, «դե ֆակտո դառնում է միության տարածք»:

Հանձնաժողովի նախագահի համոզմամբ, մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կունենա Մաքսային միության անդամի կարգավիճակ:  

Դիտում՝ 4896

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW