«Վարչապետ-գործարարներ հանդիպումից հետո արհեստական թանկացումներ են նկատվում»

30.05.2014 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գործարարների միջեւ վերջերս կայացած հանդիպումից հետո որոշ ապրանքների մասով շուկայում նկատվում է գների արհեստական բարձրացում:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մայիսի 15-ին գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, որ հուլիսի 1-ից սկսած Հայաստանի գործարարները պետք է աշխատեն «բոլորի համար հավասար դաշտում»:

«Այդ հայտարարությունից հետո, ցավոք, նկատում ենք, որ որոշ գործարարներ սկսեցին արհեստականորեն բարձրացնել որոշ ապրանքների գները: Այսպես, ալյուրի գինը 8%-ով բարձրացել է, ինչն անհիմն է, քանի որ այս տարի ցորենի լավ բերք ենք ունեցել»,- ասել է Հրաչ Բերբերյանը:

Միավորման նախագահն ասել է, որ մյուս ապրանքների մասով եւս թանկացումներ կլինեն: Նրա խոսքերով, այդպես գործարարներից ոմանք կփորձեն «ժողովրդի գրպանի հաշվին» ապահովել իրենց հարկային վճարները:

«Դիմում եմ վարչապետին` խնդրելով վերահսկել այս իրավիճակը»,- ասել է Հրաչ Բերբերյանը:    

Դիտում՝ 1730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW