Պրոմեթեյ Բանկը գործարարներին առաջարկում է վարկավորման նոր պայմաններ

29.05.2014 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 29-ից Պրոմեթեյ Բանկում կարելի է ստանալ բիզնես վարկ նոր պայմաններով:

Ինչպես հայտնել են բանկում, նոր բիզնես վարկերը տրամադրվում են եվրոյով մինչեւ 9% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով:  

Եվրոյով վարկերը նախատեսված են հիմնականում եվրոպական երկրների հետ համագործակցող գործարարների համար, որոնք նպատակ ունեն ներդրում կատարել արդյունաբերության, մանրամեծածախ առեւտրի, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ այլ ոլորտներում:

Վարկերի ապահովվածության միջոց կարող է հանդիսանալ անշարժ եւ շարժական գույքը: Վարկերը տրամադրվում են բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում, բացի սահմանափակ գործառնություններ իրականացնող «Էրեբունի» մասնաճյուղից:

Դիտում՝ 5755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW