ՀՊՏՀ-ն՝ «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ

27.05.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով ՀՊՏՀ-ն դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ:

Պայմանագրի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարաննները, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը,  Կարագանդայի տնտեսագիտական համալսարանը եւ Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը:

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առեւտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձեւավորումն է:

Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը:
Հանդիպմանը հստակեցվել են նաեւ գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Քննարկվել եւ հաստատվել է «Տնտեսագիտական համալսարաննների եվրասիական  ասոցիացիայի» 2014-2016 թ.թ. աշխատանքային պլանը, ինչպես նաեւ ընդունվել  է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների ստեղծման վերաբերյալ:

Դիտում՝ 4077

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW