Ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է լինել ուշադիր ԱՊՊԱ պայմանագրերը կնքելիս

27.05.2014 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՊՊԱ ոլորտում անհարկի տուգանքներից խուսափելու նպատակով  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ապահովադիրներին ինչպես ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ուշադիր լինել տեխնիկական բնույթի որոշակի հարցերի նկատմամբ:

Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է.

- նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելն ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի տառերը եւ թվերը ճիշտ են լրացվել,

- հավաստիանալ, որ ԱՊՊԱ պայմանագրում անպայման նշված է ավտոտրանսպորտային միջոցի սպիտակ հիմնագույնով համարանիշը, անգամ եթե այն կրում է դեղին հիմնագույնով համարանիշ,

- ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում, մասնավորապես` ժամանակավոր համարանիշը նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:

Բյուրոյում հիշեցրել են, որ թե ապահովադիրներիեւ թե ապահովագրական գործակալի կողմից անուշադրության եւ հետեւողական չլինելու արդյունքում վերոնշյալ տեխնիկական խնդիրների առաջացումը կարող է հանգեցնել ապահովադիրների նկատմամբ տուգանքի նշանակմանը:








Դիտում՝ 1918

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW