Հայաստանը $150 մլն-ի հայտ է ներկայացրել «Հյուսիս-Հարավ»-ի 4-րդ փուլի համար

27.05.2014 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ) որպես ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի  փոխանցել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ փուլ)» ծրագրի բիզնես-պլանը եւ $150 մլն ծավալի ներդրումային ֆինանսավորման հայտը:

Ինչպես հայտնել են ԵԱԶԲ-ի մամուլի կենտրոնում, փաստաթղթերը փոխանցվել են ԵԱԶԲ-ի փորձագետների խմբի` Երեւան կատարած այցի ընթացքում (Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման վարչության նախագծային խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաեւի ղեկավարությամբ):  

ԵԱԶԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ֆինանսների եւ տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների հետ: Ալեքսեյ Չերեկաեւի խոսքերով, 2013թ. հունիսին նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմել է $100 մլն, սակայն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման վերանայումից հետո Հայաստանին պահանջվող գումարը հասել է $150 մլն-ի:   

Ծրագրի ֆինանսավորման մասին հարցը կքննարկվի Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի առաջիկա նիստում, եւ եթե  այն հաստատվի, ֆինանսավորումը կարող է մեկնարկել արդեն 2014թ. վերջին - 2015թ. սկզբին, կարծում են Հիմնադրամում:

2010թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ներդրումային ծրագիրը նախատեսում է Ասիական զարգացման բանկի կողմից $500 մլն-ի համաֆինանսավորում վարկի տեսքով: Հայկական կողմը ծրագրի իրականացման նպատակով ներգրավել է եւս 60 մլն եվրո Եվրոպական ներդրումային բանկից:     
 
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է $1,5 մլրդ, իսկ տեւողությունը` 5-6 տարի:

Դիտում՝ 4449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW