Արթուր Չիլինգարովը՝ Ռոսնեֆտի Տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

27.05.2014 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արկտիկայի եւ Անտարկտիկայի հայտնի հետախույզ, Ռուսական աշխարհագրական ընկերակցության առաջին փոխնախագահ Արթուր Չիլինգարովը կարող է դառնալ «Ռոսնեֆտ» ընկերության տնoրենների խորհրդի անդամ՝ Morgan Stanley ընկերության նախկին ղեկավար Ջոն Մակի փոխարեն:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Չիլինգարովի թեկնածությունը ներառվել է քվեարկության ցուցակում: Քվերակությունը կանցկացվի հունիսի 27-ին` բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

«Անկախ տնօրեն Ջոն Մակը թեկնածուների ցուցակի հաստատումից հետո անձնական պատճառներով հետ է կանչել Տնօրենների խորհուրդ ընտրվելու մասին իր համաձայնությունը: Այս պատճառով որոշում կայացվեց ցուցակում ներառել Չիլինգարովի թեկնածությունը»,- ասել է «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչը:

Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով, տարիքային խնդիրների պատճառով Մակին դժվար էր մասնակցել Տնօրենների խորհրդի դեմ առ դեմ նիստերին, քանի որ դրանք պահանջում էին երկար թռիչքներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսնեֆտ»-ի զարգացման առաջնային ուղղություններից մեկն արկտիկական ծովերի խութերի գործարկումն է:  

Դիտում՝ 3819

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW