ՀՀ Կենտրոնական Բանկը չի հրաժարվի “լողացող փոխարժեքից”

13.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հայաստանի Կենտրոնական Բանկը /ԿԲ/ շարունակում է իրականացնել մնալ ազգային տարադրամի “լողացող փոխարժեքի” քաղաքականությունն, այսօր Երեւանում ասել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

“Մենք հավատարիմ ենք մնում “լողացող փոխարժեքի” քաղաքականությանը եւ կշարունակենք իրականացնել այն”, - հայտարարեց ԿԲ նախագահը: Տիգրան Սարգսյանը ձեռնպահ է մնացել կանխատեսելուց, թե մոտ ապագայում ինչպիսի±ն կլինի ՀՀ դրամի եւ ԱՄՆ դոլարի հարաբերակցությունը:

Դրամի ամրապնդման վրա ազդող գործոնների թվում Տիգրան Սարգսյանը նշել է արտասահմանյան տարադրամի մեծ ներհոսքը Հայաստան եւ վստահության աճը ազգային տարադրամի նկատմամբ:

“Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանը գտնվում է կայուն ինֆլյացիոն իրավիճակում, եւ իրենց խնայողություններն ազգային դրամով պահող քաղաքացիներն այսօր առավել պաշտպանված են հնարավոր կորուստներից”, - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 10821

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW