«Tax Free». կանխիկ Կոնվերս Բանկում

26.05.2014 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. մայիսի 17-ից «Tax Free» համակարգի ՀՀ խանութներից ձեռք բերված  ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) Կոնվերս Բանկում կարելի է ստանալ կանխիկ:

«Կոնվերս Բանկն առաջինն ու դեռեւս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ԱԱՀ-ի  գումարը կարելի է ստանալ կանխիկ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Օտարերկյա քաղաքացիները, գնումներ կատարելով «Tax Free» խանութներից, դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երեւանի եւ Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» եւ «Շիրակ» մասնաճյուղերից:

«Կոնվերս Բանկը կարեւորում է օտարերկյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված գնումների ծավալի մեծացումը: Համակարգն արդեն գործում է աշխարհի շատ երկրներում, եւ մենք հպարտ ենք լինել հայաստանյան բանկերից առաջինն ու դեռեւս միակը, որտեղ կարելի է ստանալ ԱԱՀ-ն կանխիկ»,- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է խանութում լրացնի հատուկ փաստաթուղթ, որը ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված եւ «Ենթակա է վերադարձման» գրառումով, անձնագրի,  ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի եւ նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» կամ «Շիրակ» մասնաճյուղեր:

«Tax free» համակարգը Հայաստանում գործում է 2014թ. մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1403-Ն որոշման:

Դիտում՝ 2408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW