ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Վստահություն» վարկատեսակը

23.05.2014 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի իր գործող հաճախորդներին էքսպրես-վարկեր` հիմնված վստահության վրա:

Մասնավորապես, առեւտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների տրամադրման եւ այլ ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող իր հաճախորդներին բանկը տրամադրում է «Վստահություն» վարկատեսակը՝ ընթացիկ խնդիրների լուծման եւ բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման համար:

Վարկը տրամադրվում է բանկի այն վարկառուներին, որոնք 6 ամիս եւ ավելի կատարում են վարկի մարումներ` առանց ժամկետանցի:

«Վարկի տրամադրման համար բանկը, հիմնվելով իր գործող վարկառուների հանդեպ ունեցած վստահության վրա, չի պահանջում լրացուցիչ գրավի ապահովություն եւ հաճխորդի բիզնեսի խորացված ֆինանսական վերլուծություն, ինչը կրճատում է վարկի տրամադրման վրա ծախսվող ժամանակը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով 15 ամիս ժամանակահատվածով: Առավելագույն գումարը կազմում է $10 000:

«Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրականացնել նոր նախագծեր` առանց շրջանառությունից գումար դուրս բերելու, կատարել ձեռնտու ներդրումներ եւ իրականացնել նախանշված ծրագրերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկ իր հաճախորդներին ձեւավորված վստահության հիման վրա», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 5870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW