Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Արմսվիսբանկին շնորհվել է «Առեւտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց առաջադիմություն» հավաստագիր ՝ բանկի աշխատակիցների կողմից ՎԶԵԲ-ի եւ Առեւտրի միջազգային պալատի (ICC) կողմից կազմակերպվող Trade Finance e-learning շարունակական ծրագրում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար: Ինչպես հայտնել են բանկում, հավաստագիրը շնորհվել է բանկին ս.թ. մայիսի 14-16-ը Վարշավայում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի ընդգրկվել էին 2013 թ.-նի EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, բանկի աշխատակիցներից մեկը՝ որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրավիրվեց մասնակցելու 2013 թ.-նի փետրվարի 10-11-ը Մոսկվայում «Առեւտրի եւ արտահանման ֆինանսավորումը. ՌԴ եւ Եվրասիա» կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ նրան ընձեռվեց իտալական բանկերից մեկում մեկ շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորություն: Իսկ բանկի աշխատակիցներից եւս մեկը հնարավորություն ստացավ մասնակցելու վերապատրաստման դասընթացի Վիենայում: Արմսվիսբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ 2010 թ.-նից՝ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակներում: Tweet Դիտում՝ 2273