Հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը կազմել է 3.6%

20.05.2014 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում կազմել է 3.6%:

Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփագրում:

Հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 4.1%, առեւտրի շրջանառության ծավալը` 5.1%, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.8%, սպառողական գների ինդեքսը` 4.6%, միջին ամսական աշխատավարձը`7.2%, արտաքին առեւտրաշրջանառությունը`1.6%, շինարարության ծավալը` 0.7%:

Արտահանման աճը կազմել է 2.3%, ներմուծմանը` 1.3%:

Հաշվետու ժամանակահատվածում նվազում է դիտվել արդյունաբերական արտադրանքի եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում, համապատասխանաբար` 1.4% եւ 1.5%-ով:


Դիտում՝ 1297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW