Քաղաքացին ինքնուրույն կորոշի` մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, թե ոչ

15.05.2014 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օրենքի փոփոխությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:  

Օրինագծով նախատեսվում է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հաշվի է առնվելու աշխատողի կամքը, եւ եթե նա առձեռն կամ փոստային առաքմամբ դիմում է ներկայացնում գործատուին եւ հրաժարվում է կուտակային կենսաթոշակային վճար կատարելուց, ապա այդ որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Հանրությանը մտահոգող մյուս հարցերին, որոնց թվում նաեւ՝ արդեն վճարված գումարներին, կառավարությունը մտադիր է անդրադառնալ առաջիկայում: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Դիտում՝ 2213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW