Moody’s գործակալության փորձագետները կարծում են, որ այս տարի Հայաստանում ՀՆԱ-ի աճը ցածր է լինելու 2013թ. ցուցանիշից: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Moody’s-ի զեկույցում ասվում է, որ ուկրաինական ճգնաժամը եւ դրանում Ռուսաստանի ներգրավվածությունը զսպում են վարկային կանխատեսումը ԱՊՀ բոլոր ութ երկրների համար: Ինչպես նշում են գործակալության փորձագետները, ճգնաժամը խորացնում է տնտեսական ռիսկերը ԱՊՀ երկրների համար, որոնք տնտեսական ամուր կապեր ունեն Ռուսաստանի հետ, որն էլ, իր հերթին, արձանագրում է տնտեսական աճի դանդաղեցում: Բացի դրանից, այն մեծացնում է տարածքային վեճերի վերսկսման աշխարհաքաղաքական ռիսկերը եւ Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման հավանականությունը: Թեեւ Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազումը բացասաբար է անդրադառնում ԱՊՀ 8 երկրներից 6-ի տնտեսությունների վրա, սակայն դրանցում ՀՆԱ-ի աճը պահպանվում է Եվրոպական Միության վերականգնվող տնտեսության շնորհիվ: Բացի դրանից, հարաբերական բարձր մակարդակի վրա են պահպանվում հումքի գները, ինչը նույնպես այս կամ այն աստիճանով պահպանում է ՀՆԱ-ի աճը ԱՊՀ բոլոր երկրներում: Արդյունքում Moody’s-ը ակնկալում է, որ ԱՊՀ 8 երկրներից 6-ը 2014թ. կունենան ՀՆԱ-ի աճի դրական ցուցանիշ: Ամենամեծ աճը կանխատեսվում է Վրաստանում եւ Բելառուսում, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Ղազախստանում ՀՆԱ-ի աճը, ամենայն հավանականությամբ, ցածր կլինի 2013թ. ցուցանիշներից: Tweet Դիտում՝ 3672