Ս.թ. ապրիլի 30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց 2013 թ.-նի դեկտեմբերի 23-ից մինչեւ 2014թ. մարտի 31-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված «Շահավետ վարկ» ակցիայի արդյունքները:Ակցիայի պայմանների համաձայն` 2014թ. ապրիլի 30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի 12.383 մասնակիցների միջեւ «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում խաղարկվեց 10 դրամական պարգեւ: Խաղարկության հաղթողները որոշվեցին հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պատահական վիճակահանությամբ:Նշված ժամանակաշրջանում հաճախորդները, որոնք ապառիկ կարգով ձեռք են բերել տարաբնույթ ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող 650 խանութ-սրահներց 200 000 դրամ գումարի եւ ավել գնումներ կատարելիս, ավտոմատ կերպով դարձել են ՎՏԲ-Հայաստան Բանկի 10 հատ 300 հազ. դրամ մրցանակի խաղարկման մասնակից:Հաղթող մասնակիցները ս.թ. մայիսի 6-ից սկսած մինչեւ մայիսի 31-ը անձնագրով կարող են մոտենալ բանկի մոտակա մասնաճյուղ եւ ստանալ իրենց դրամական պարգեւը վճարային քարտի տեսքով:«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է անցկացնել ակտիվ մարքետինգային քաղաքականություն: Ապառիկ վարկավորումը ՀՀ-ում պահանջարկ վայելող պրոդուկտ է: Այն թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել ցանկալի ապրանքը` չվճարելով գնման պահին դրա ամբողջ արժեքը: Մենք հետագայում նույնպես աշխատելու ենք ապառիկ վարկավորման զարգացման ուղղությամբ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման ծրագիրը մեկնարկել է 2012 թ.-ին եւ այսօր առաջատար դիրքերում է Հայաստանի ապառիկ վարկավորման շուկայում: Tweet Դիտում՝ 3420