ԱԶԲ-ն վերանայում է առաջնահերթությունները տարածաշրջանում
29.04.2014 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://upload.wikimedia.org

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայում է տարածաշրջանում իր գործառնական առաջնահերթությունները՝ հասնելու համընդհանուր ներառական աճի, զարգացնելու տնտեսական ճկունությունը, ինչպես նաեւ ուժեղացնելու միջին եկամուտ ունեցող երկրներին ցուցաբերվող օժանդակությունը:
Այդ մասին փաստում է ԱԶԲ-ի ռազմավարական հիմնարար փաստաթղթի՝ «Ռազմավարություն 2020»-ի միջնաժամկետ զեկույցը:
«Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը արագ է փոփոխվում, հետեւաբար ԱԶԲ-ն եւս պետք է ճկունություն ցուցաբերի»,- նշել է ԱԶԲ նախագահ Տակեհիկո Նակաոն:
ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից հաստատված զեկույցը սահմանում է 10 ռազմավարական առաջնահերթություններ: Առաջին 7 ուղղությունները նպատակ ունեն հստակեցնել ու հավասարակշռել ԱԶԲ անելիքները տարածաշրջանում, ինչպես նաեւ ուժեղացնել փոփոխվող բիզնես միջավայրում արձագանքելու եւ կողմորոշվելու հնարավորությունները: Մնացած 3 ուղղությունները նպատակ ունեն խթանել ԱԶԲ-ի հզորությունն ու արդյունավետությունը:
Նշված առաջնահերթ ուղղությունները ներառում են՝
- աղքատության մակարդակի նվազեցում եւ ներառական տնտեսական աճ,
- շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների հիմնահարցեր,
- տարածաշրջանային համագործակցություն եւ ինտեգրում,
- ենթակառուցվածքային զարգացում,
- միջին եկամտաբերության երկրներին օժանդակություն,
- մասնավոր հատվածի զարգացում եւ գործեություն,
- գիտելիքահեն լուծումներ,
- ֆինանսական ռեսուրսներ եւ համագործակցություն,
- դրամի արժեքին համարժեք արդյունքների ստեղծում,
- նոր մարտահրավերներին դիմագրավելու համախմբվածություն:
Զեկույցը վերահաստատում է, որ ԱԶԲ-ն շարունակելու է ջանքերը կենտրոնացնել ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ, քանի որ ենթակառուցվածքներն առանցքային դեր ունեն աղքատության մակարդակի նվազեցման եւ ընդհանուր աճի ապահովման գործում: ԱԶԲ-ն կրկնակի չափով կավելացնի իր ներդրումները նաեւ առողջապահության ու կրթության ոլորտներում:
ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, հիմնադրվել է 1966 թ-ին եւ ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013 թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է $21 մլրդ՝ ներառյալ $6,6 մլրդ-ի համաֆինանսավորումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: