ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը համակարգի առաջատարն է վճարված հարկերի ծավալով
29.04.2014 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


2014թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով, ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1 187 596,2 հազ. դրամ:
Վճարված հարկերի ծավալով առաջին եռյակում են նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1 043 513,1 հազ. դրամ (22-րդ տեղը ցանկում) եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ՝ 850 033,6 հազ. դրամ (28-րդ տեղը ցանկում):
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
- Արդշինինվեստբանկը՝ 731 403,0 հազ. դրամ (33-րդ տեղը ցանկում),
- Յունիբանկը՝ 714 683,6 հազ. դրամ (37-րդ տեղը ցանկում),
- Ամերիաբանկը՝ 711 653,5 հազ. դրամ (38-րդ տեղը ցանկում),
- Հայբիզնեսբանկը՝ 545 248,9 հազ. դրամ (50-րդ տեղը ցանկում),
- Արարատբանկը՝ 454 186,8 հազ. դրամ (63-րդ տեղը ցանկում),
- Ինեկոբանկը՝ 441 142,7 հազ. դրամ (66-րդ տեղը ցանկում),
- Կոնվերս Բանկը՝ 377 762,3 հազ. դրամ (76-րդ տեղը ցանկում),
- Հայէկոնոմբանկը՝ 336 937,9 հազ. դրամ (88-րդ տեղը ցանկում),
- Պրոմեթեյ Բանկը՝ 261 783,8 հազ. դրամ (107-րդ տեղը ցանկում),
- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 235 412,6 հազ. դրամ (119-րդ տեղը ցանկում),
- Զարգացման Հայկական Բանկը՝ 228 289,1 հազ. դրամ (121-րդ տեղը ցանկում),
- Անելիք Բանկը՝ 208 717,0 հազ. դրամ (130-րդ տեղը ցանկում),
- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 167 187,9 հազ. դրամ (157-րդ տեղը ցանկում),
- Արմսվիսբանկը՝ 164 660,9 հազ. դրամ (162-րդ տեղը ցանկում),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 113 316,0 հազ. դրամ (224-րդ տեղը ցանկում),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 54 416,7 հազ. դրամ (456-րդ տեղը ցանկում),
- ԲՏԱ Բանկը՝ 49 596,7 հազ. դրամ (496-րդ տեղը ցանկում),
- Մելլաթ Բանկը՝ 39 709,4 հազ. դրամ (588-րդ տեղը ցանկում):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: