Անելիք Բանկը ներդրել է նոր քարտային վարկատեսակ

26.04.2014 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն իր ֆիզիկական անձ հաճախորդների համար գործարկել է «Արագ Պլյուս» նոր քարտային վարկատեսակը:

Ինչպես հայտնել են բանկում, նոր վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն ֆիզիկական անձիք, ովքեր ունեն կայուն եկամուտներ: «Արագ Պլյուս»-ի դեպքում չի պահանջվում գրավային ապահովություն, իսկ առավելագույն գումարը կազմում է 8 000 ԱՄՆ դոլար:

«Արագ Պլյուս» վարկատեսակը տրամադրվում է Visa Classic կամ Mastercard Standard միջազգային վճարահաշվարկային քարտերով, որոնցով քարտապանները հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչեւ 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում եւ սպասարկման կետերում:

«Անելիք Բանկը որդեգրել է արագ եւ որակյալ սպասարկման քաղաքականություն: Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է հաճախորդներին առաջարկել հնարավորինս մատչելի եւ պարզ պրոդուկտների: «Արագ Պլյուս» վարկատեսակի մատչելի պայմանների, վարկի տրամադրման արագության ու ճկունության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան արագ լուծել իրենց ընթացիկ ֆինանսական խնդիրները», - ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:

Դիտում՝ 2221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW